«Սոչի-2014»-ի բացմանն օլիմպիական հիմնը կկատարի Աննա Նետրեբկոն
Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողության սցենարի հեղինակ և գլխավոր կրեատիվ պրոդյուսեր Կոնստանտին Էռնստն ասել է, որ Օլիմպիադայի հիմնը կատարելու է աշխարհահռչակ ռուսաստանցի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն: Դիվան երգը կկատարի ռուսերենով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Սոչիի բացմանը շատ երգեր են հնչելու, շեշտը, սակայն, դրված է դասականի վրա:
Էռնստը հայտնել է, որ հանդես կգա նաև սկանդալային TATU խումբը, որը համարվում է թերևս միակ իսկապես աշխարհահռչակ ռուսական խումբը: Մինչ այս TATU-ի մասնակցությունը խաղերի բացմանը չէր հաստատվում: Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ TATU-ն կատարելու է իր ամենամեծ համաշխարհային հիթը` Not Gonna Get Us-ը:










