ԱՄՆ-ում նշում են Beatles խմբի առաջին շրջագայության 50-ամյա հոբելյանը
ԱՄՆ-ում սկսվել են զանգվածային միջոցառումներ՝ նվիրված Beatles խմբի առաջին շրջագայությունների 50-ամյակին, գրում է ИТАР-ТАСС-ը։
Նյու Յորքում մեկնարկել է խմբին նվիրված «Տիեզերքի միջով» երաժշտական փառատոնը։ Քաղաքի պատկերասրահներում բացվել են ցուցադրություններ, որոնք պատմում են խմբի անդամներից յուրաքանչյուրի կյանքի և արվեստի մասին։
Այսօր նրանց բազմաթիվ երկրպագուներ կհավաքվեն Մանհեթենի Կենտրոնական այգում՝ Ջոն Լենոնի հուշարձանի մոտ։ Նման հանդիպում կկայանա նաև Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում Beatles-ի հուշարձանի մոտ։
Երեք օր նախատեսված երաժշտական փառատոնին կմասնակցեն 50 խմբեր և կատարողներ՝ 50 երկրներից։
ԱՄՆ-ում Beatles-ի առաջին շրջագայությունները սկսվել են 1964թ. փետրվարի 7-ին և տևել են մոտ 2 շաբաթ։










