«Ամենահմայիչ ու հրապուրիչ» դերասանուհի Իրինա Մուրավյովան այսօր նշում է հոբելյանը (լուսանկարներ)

11:11 • 08.02.14

ՌԴ ժողովրդական արտիստուհի, նաև հայ հանդիսատեսի կողմից սիրված դերասանուհի Իրինա Մուրավյովան այսօր նշում է ծննդյան 65-րդ տարեդարձը, հայտնում է korrespondent.net-ը։

Նրան արդեն շնորհավորել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ նրա ստեղծած կերպարները պարզապես ցնցում են իրենց խորությամբ ու արտահայտչականությամբ։

Նա խաղացել է այնպիսի սիրված ու հայտնի ֆիլմերում, ինչպես «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Կառնավալ», «Ամենահմայիչն ու հրապուրիչը» և այլն։

Մուրավյովան ծնվել է 1949 թվականի փետրվարի 8-ին, Մոսկվայում, զինվորականի ընտանիքում։ Նրա բեմական կյանքը սկսվել է 1970-ին։ Իսկ կինոյում դեբյուտը նշվել է 1974-ին՝ «Զուտ անգլիական սպանություն» ֆիլմում։

 http://www.uznayvse.ru/images/stories/uzn_1347038170.jpg