Բեռլինալե 2014-ում կայացել է Ջորջ Քլունիի և Միշել Գոնդրիի ֆիլմերի պրեմիերան

13:42 • 09.02.14

Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունիի «Գանձեր որոնողները» ֆիլմը Բեռլինալեում ամենասպասված ֆիլմերից է։ Առաջին հերթին այն պատճառով, որն ֆիլմում շատ հայտնի դերասաններ են նկարահանվել՝ Մեթ Դեյմոն, Բիլ Մյուրեյ, Քեյթ Բլանշետ, Ժան Դյուժարդեն, Ջոն Գուդման և անձամբ Քլունին։ Ֆիլմը շատ սպասված էր նաև այն պատճառով, որ դեպքերը զարգանում են ֆաշիստական Գերմանիայի օկուպացված տարածքում, գրում է filmpro.ru-ն։

 

Ինչ վերաբերվում է Միշել Գոնդրի «Երջանի՞կ է արդյոք բարձրահասակ մարդը» ֆիլմին, ապա ռեժիսորը կրկին ապացուցել է այդ ֆիլմով, որ նա այսօր ամենաազատ հեղինակներից է կինոյում։

 

Քլունիի ֆիլմը հակասական արձագանքներ է ունեցել։ Հանդիսատեսն ամբողջ սեանսի ընթացքում աղմկել է, ինչը, սակայն, չի խանգարել, որ այդ նույն հանդիսատեսը նետվի դեպի մամուլի սենյակ և ծափողջունի Քլունիին և նրա թիմին։

 

Ֆիլմի հասցեին մի շարք քննադատություններ են հնչել, որոնց հիմնական մասը վերաբերվում է նրան, որ այն նկարահանվել է որպես ԱՄՆ-ի քարոզչություն։ Ռուսաստանը ֆիլմում ներկայացված է ինչպես բարբարոսական ուժ, որը ոչ այնքան պատերազմել է, որքան արվեստի գործեր է որոնել՝ ԽՍՀՄ տանելու համար։ Նույնիսկ գերմանացիների թվում դրական կերպարներ կան, իսկ ռուսների շրջանում՝ ոչ։
 

Բեռլինալե 2014-ում կայացել է Ջորջ Քլունիի և Միշել Գոնդրիի ֆիլմերի պրեմիերան