Սինեմագրաֆներ, որոնք լավագույնս կգնահատեն ակնոց կրող մարդիկ (լուսանկարներ)

11:28 • 09.02.14

Սինեմագրաֆը հատուկ տեսակի թվային փոփոխության ենթարկված լուսանկար է, որ օգտագործում է և կադրեր, և անիմացիա: Լուսանկարում տեղավորվում է շարժումը, իսկ մնացած հատվածը մնում է անշարժ՝ ստեղծելով շշմեցնող և գեղեցիկ տպավորություն:

 

Ջեյմի Բեքը և Քեվին Բուրգը ստեղծել են մեր տեսած ամենաշշմեցուցիչ սինեմագրաֆներից մի քանիսը, գրում է Viralnova-ն: Վերջին շարքը ցույց է տալիս, թե ինչ տեսք կունենա Նյու Յորքը ակնոցի միջով, և ստացված էֆեկտը անհավատալի է:

 

Շրջանակից դուրս աշխարհն աղոտ է, բայց այս տպավորությունը փոխվում է, հենց ուշադրությունը կենտրոնանում է ակնոցի առջև բացված պատկերին: Ակնոց կրող մարդիկ կհասկանան, թե ինչքան ճշգրիտ են պատրաստված այս սինեմագրաֆները: