Ճապոնիայում բուդդայական հազվագյուտ ցուցադրություն է բացվել

20:28 • 09.02.14

Ճապոնիայի Կիոտո քաղաքում գույզգույն կտորներից բուդդայական հազվագյուտ ցուցադրություն է բացվել: Կարարվեստի այս տեսակի հիմնական առանձնահատոկությունը կայանում է նրանում, որ գործվածքի օղակներն անելիս սովորական թելերից բացի 300 տարվա հնության մարդկային մազեր են օգտագործում:

 

Ինչպես ներկայացնում է ИТАР-ТАСС-ը՝ պատմական արձանագրությունների համաձայն՝ 3 դար առաջ Ճապոնիայի բնակիչներն իրենց մազերը զոհաբերում էին շնորհի արժանանալու և դրախտում հայտնվելու համար: Հենց այդ մազերն էլ կիրառվում են կարարվեստի ճապոնացի վարպետների կողմից, ովքեր յուրօրինակ հավաքածուներ են ստեղծում:


Ցուցադրությանը ներկայացվում են այնպիսի աշխատանքներ, որոնցում պատկերված է Բուդդան, ով հասել է տառապանքներից ազատվելու բարձրագույն աստիճանին՝ նիրվանային: Կտավներն ստեղծվել են բուդդայական հոգևորականների կողմից 1678-ին՝ ճանապարհորդելով երկրով մեկ և հավաքելով զոհաբերության ուժին հավատող մարդկանց մազերը: