Ամերիկացի նկարչուհին կենդանական ոսկորներից արվեստի նրբաճաշակ գործեր է կերտում (լուսանկարներ)

22:33 • 10.02.14

Ամերիկացի նկարչուհի Ջենիֆեր Թրասկը կենդանիների ոսկորներից նուրբ ու գեղեցիկ քանդակներ է պատրաստում, որոնց նայելիս թվում է, թե դրանք թղթից են պատրաստված:

 

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ Ջենիֆերի ստեղծած ծաղկի թերթիկներն ու պսակներն իրենցից իսկապես արվեստի նրբաճաշակ գործեր են ներկայացնում: Կոմպոզիցիաներում մեծամասամբ տեղ են գտել ծաղկային թեմաներն ու առասպելական կերպարները՝ շրջապատված խաղողի որթերով և ոսկյա շրջանակներով:

 

Նյու Յորքում ստեղծագործող նկարչուհին որպես աշխատանքային զենք ընտրել է կենդանական ոսկորները՝ արտահայտելու ֆիզակական ցավի ու էմոցիոնալ հոգեվիճակի միախառնումը: Նրա խոսքով՝ ոսկորն է արտահայտում և՛ կյանքի, և՛ մահվան էությունը: