Լիվերպուլում վաճառքի են հանվել The Beatles-ի բաճկոնները, որոնցով նրանք նկարահանվել են ֆիլմում
The Beatles խմբի մեներգիչների երկու բաճկոնները, որոնցով նրանք 1956-ին հանդես են եկել «Օգնություն» (Help!) ֆիլմում, աճուրդի են հանվել երաժիշտների հայրենի Լիվերպուլում:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Sky News-ին հղումով, բաճկոնները գնահատվում են ավելի քան 50 000 ֆունտ ստերլինգ (82 000 դոլար): Աճուրդը տեղի կունենա մարտի 20-ին՝ Can't Buy Me Love հանրահայտ երգի թողարկման 50-ամյակի առթիվ:
Լեգենդար խմբի երգիչներ Ջորջ Հարիսոնն ու Ռինգո Սթարն այդ բաճկոնները 5 օր շարունակ կրել են ֆիլմի նկարահանումների ընթացքում, որոնք անցկացվել են Ալպերում:










