Արգենտինական «Կախարդական ֆուտբոլ» մուլտֆիլմն արժանացել է իսպանական «Գոյա» մրցանակին

12:45 • 10.02.14

Արգենտինացի ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելիի «Կախարդական ֆուտբոլ» մուլտֆիլմն արժանացել է իսպանական «Գոյա» կինոմրցանակին՝ «Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ» անվանակարգում, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Մուլտֆիլմի հիմքում արգենտինացի գրող Ռոբերտո Ալֆրեդո Ֆոնտանարոսայի պատմվածքն է։ Ֆիլմում պատմվում է ամաչկոտ Ամադեո անունով տղայի մասին, որն ամբողջությամբ իր կյանքը նվիրել է սեղանի ֆուտբոլին։ Հասնելով բարձր վարպետության այս խաղում՝ նա մի անգամ հաղթում է հմուտ ֆուտբոլիստի, ով որոշում է վրեժ լուծել տղայից։ Սակայն Ամադեոյին օգնության են հասնում նրա լավագույն ընկերները՝ կենդանացած կապարե ֆուտբոլիստները։