Մոլդովայի ժողովրդական արտիստը դիմել է Ադրբեջանին՝ իրեն «սև ցուցակից» հանելու խնդրանքով
Մոլդովայի քաղաքացի Կոնստանտին Մոսկովիչը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ խնդրելով իր անունը հանել երկրի արտաքին գործերի նախարարության կազմած «անցանկալի անձանց» ցանկից։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Մոսկովիչի անունը ցուցակում հայտնվել էր այն բանից հետո, երբ նա խախտել էր «Պետական սահմանի» մասին ադրբեջանական օրենքն ու այցելել Լեռնային Ղարաբաղ։
Մոլդովայի ժողովրդական արտիստի նամակում նշված է, որ նա Լեռնային Ղարաբաղ այցելել է որոշակի նպատակով և պարտավորվում է այլևս չխախտել Ադրբեջանի օրենքները։
ԱԳ նախարարությունից տեղեկացրել են, որ Մոկովիչի դիմումը կքննարկվի համապատասխան կարգով։










