Լանա Դել Ռեյը պատահմամբ հայտնել է` երբ կթողարկվի իր նոր ալբոմը (տեսանյութ)

14:40 • 10.02.14

Ամերիկացի հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյը պատահմամբ հայտնել է իր նոր ալբոմի թողարկման ամսաթիվը, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Երկրպագուների հետ հանդիպմանը Դել Ռեյն ասել է, որ նոր` Ultraviolence ալբոմը կթողարկվի մայիսի 1-ին: Սակայն, այնուհետև նկատելով, որ իրեն նկարահանում են, ասել է, թե դա դեռ պետք է հստակեցվի:

 

Երգչուհին ասել է, որ Ultraviolence-ն իրեն ստիպել է մոռանալ իր բոլոր նախորդ աշխատանքների մասին և որ ինքը լավ կանխազգացում ունի:

 

Ultraviolence-ը կդառնա Դել Ռեյի երրորդ ստուդիական ալբոմը: Նրա նախորդ ալբոմը` Born to Die-ը, որը թողարկվել էր 2012-ի հունվարին, ԱՄՆ-ում թողարկման առաջին շաբաթում տարածվել էր 77 հազար օրինակով: