Ջոնի Դեփը համաձայնել է նկարահանվել «Սև զանգված» ֆիլմում

01:09 • 11.02.14

Ջոնի Դեփը «Սև զանգված» (Black Mass) ֆիլմում կմարմնավորի գլխավոր դերերից մեկը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ Deadline-ին հղումով:

 

Տեղեկությունն այն մասին, որ ամերիկացի դերասանը նկարահանվում է այս ֆիլմում, առաջին անգամ մամուլում հայտնվել է 2013-ի սկզբին: Այն ժամանակ հաղորդվում էր, որ Դեփը մարմնավորելու է Ջեյմս «Ուայթի» Բալգերին, ով 1970-ականներին ղեկավարել է իռլանդական քրեական խմբավորումը Բոսթոնում:

 

Այնուհետև դերասանը հրաժարվել էր նկարահանվել ֆիլմում ցածր հոնորարի պատճառով: Այժմ ռեժիսորական անձնակազմը փոխվել է. այն ղեկավարում է Սկոտ Կուպերը, իսկ ֆիլմի նկարահանումները մտադիր են սկսել 2014-ի մայիսին: