Սկարլետ Յոհանսոնը կարժանանա ֆրանսիական կինեմատոգրաֆի «Սեզար» մրցանակի. ԶԼՄ-ներ
Հոլիվուդյան դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը կարժանանա Ֆրանսիական կինոակադեմիայի «Սեզար» (Cesar) պատվավոր մրցանակի՝ դառնալով կինեմատոգրաֆի ամենաերիտասարդ գործիչը, ով ստացել է այդ մրցանակը:
Ինչպես գրում է РИА Новости-ն՝ Variety-ին հղումով, դերասանուհու նորագույն աշխատանքների շարքում դասվում է ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Լյուսի» (Lucy) ֆիլմը, որը պատմում է Թայվանում թմրաբիզնեսի մեջ ներգրավված աղջկա մասին: Յոհանսոնը ֆիմում մարմնավորել է գլխավոր հերոսուհու կերպարը:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Փարիզի «Շատլե» երաժշտական թատրոնում փետրվարի 28-ին:
«Սեզար» մրցանակը հանձնվում է 1976-ից ի վեր: Հաղթողներն ընտրվում են Կինեմատոգրաֆիական արվեստի ֆրանսիական ակադեմիայի անդամների գաղտնի քվեարկությամբ, որին մասնակցում են ավելի քան 4000 մարդ:










