Լեդի Գագայի շոուի տոմսերը վաճառվել են 5 րոպեում

09:37 • 11.02.14

Երգչուհի Լեդի Գագայի «artRAVE: The ARTPOP Ball» համերգային շրջագայության բոլոր տոմսերն արդեն վաճառվել են, գրում է loveradio.ru-ն։

 

Շրջագայությունը բաղկացած է 5 շոու ծրագրից, որոնցով երգչուհին նախատեսում է հանդես գալ Մեծ Բրիտանիայում։

 

Հիշեցնենք, որ Լեդի Գագայի «Artpop» նոր ալբոմը վիճելի հեղինակություն ուներ։ Շատերն այն «չհաջողված» էին համարում՝ ցածր վարկանիշի պատճառ նշելով երգչուհու՝ պրոդյուսերից հեռանալը։ Սակայն տոմսերի վաճառքն այլ բան է վկայում։