«Մարգարտյա ականջօղով աղջիկն» իրարանցում է առաջացրել Իտալիայում

18:13 • 11.02.14

Հոլանդացի հայտնի գեղանկարիչ Յոհանես Վերմերի ամենաճանաչված կտավներից մեկը՝ «Մարգարտյա ականջօղով աղջիկը», փետրվարի 9-ից ցուցադրության է հանվել Իտալիայի Բոլոնիա քաղաքում, որտեղ մնալու է մինչ մայիսի 25-ը։

 

Ինչպես նշում է Euromag-ը, կտավի ցուցադրությունն անասելի իրարանցում է առաջացրել. առաջին 2 օրվա ընթացքում այն դիտել է 120.000 մարդ։ Ցուցադրության կազմակերպիչ Մարկո Գոլդինը վստահ է, որ այցելուների թիվը շուտով կհասնի 300.000-ի։

 

Բոլոնիայի բնակիչները հերթ են կանգնում արվեստի այս գլուխգործոցը տեսնելու համար։ Ի դեպ, այն տեսնել են ցանկանում տարբեր մասնագիտությունների ու տարիքայի խմբերի ներկայացուցիչներ։

 

«Մարգարտյա ականջօղով աղջիկը» սովորաբար պահվում է Հաագայի Մաուրիցհեյս թանգարանում, սակայն այն այժմ փակվել է վերանորոգման համար։