«Քաղցած խաղերում» Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին «կվերականգնեն» համակարգչի միջոցով

10:34 • 11.02.14

Թմրանյութի գերդոզավորումից մահացած անվանի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին «Քաղցած խաղեր» երկպատումում կվերականգնեն համակարգչի միջոցով, հայտնում է Korrespondent.net-ը:

 

Բանն այն է, որ Հոֆմանը չի հասցրել նկարահանվել ավարտի կարևոր տեսարաններից մեկում: Եվ նախագծի հեղինակները որոշել են ոչ թե հրաժարվել տեսարանից, այլ վերստեղծել համակարգչային գրաֆիկայի միջոցով:

 

Հայտնի է, որ վերականգնվելու է մի քանի երկխոսություն, որոնց ժամանակ կինոխցիկը կենտրոնացած է լինելու Հոֆմանի խաղընկերների վրա, ուստի նրա կերպարը շատ մեծ դետալիզացիա չի պահանջելու:

 

Երկպատման առաջին մասը հանդիսատեսին կներկայացվի 2014-ի նոյեմբերին: Հոֆմանը մահացել էր փետրվարի 2-ին 46 տարեկանում: