Լեոնարդո Դի Կապրիոն, ի տարբերություն իր մարմնավորած կերպարի, երբեք թմրանյութ չի օգտագործել

11:49 • 11.02.14

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով առաջադրված է «Օսկար» մրցանակի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում Ջորդան Բելֆորտի դերը խաղալու համար, The Los Angeles Times պարբերականին տված հարցազրույցի ընթացքում խոստովանել է, որ ի տարբերություն իր կերպարի, երբեք թմրանյութ չի օգտագործել, գրում է filmpro.ru-ն։

 

«Եվ այդ ամենն այն պատճառով, որ ես շատ եմ տեսել այդ հիմարությունը։ Հոլիվուդն ինձ համար զբոսանք էր զբոսայգում։ Ես լինում էի երեկույթների, որտեղ թմրանյութեր կային։ Այո, դա գայթակղություն էր։ Հոլիվուդը բավական անկայուն վայր է, որտեղ դերասանները փորձում են ամրապնդվել»,- ասել է Դի Կապրիոն։

 

Դերասանը նշել է, որ իր և ֆիլմում իր գործընկեր Ջոնա Հիլի հետ աշխատել է հատուկ խորհրդատու-նարկոլոգ, ով բացատրել է նրանց անօրինական թմրամիջոցներ օգտագործած մարդկանց պահվածքը։