Լիտվացի դիզայները վառված լուցկու հատիկները վերածում է զարդերի (լուսանկարներ)

17:14 • 11.02.14

Մոսկվայի «Շալտայ - Բոլտայ» նվերների խանութում վաճառվում են յուրահատուկ կախազարդեր, ականջօղեր ու կրծքազարդեր, որոնք իրականում պատրաստված են  վառված լուցկու հատիկներից։ 

 

Ինչպես նշում է rbc.ru-ն, լուցկուց պատրաստված օրիգինալ զարդերը պատված են էմալով ու արծաթով։ Յուրահատուկ նմուշների հեղինակն է լիտվացի դիզայներ Ռուտա Կիսկուտեն, ով իր աշխատանքները ներկայացնում է Ruta Kiskis բրենդի ներքո։

 

Խանութի տնօրեն Յուլյա Գելմանի խոսքով՝ դրանք իրական հիթ են դարձել գնորդների շրջանում։ Նա նաև նշել է, որ այդ զարդերն առավելապես նախընտրում են կրել առանց բարդույթների անձինք։