Փիթեր Փենի դերի համար բաց քասթինգ է հայտարարվել
Warner Bros. կինոընկերությունը հայտարարել է Ջո Րայթի «Փեն» ֆիլմում Փիթեր Փենի դերի համար բաց քասթինգ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC-ին: Լսումները կսկսվեն փետրվարի 23-ի առավոտյան Լոնդոնի Wembley Arena-ում և կշարունակվեն մեկ օր:
Թեկնածուների համար հիմնական պահանջներն են՝ տարիքը՝ 11-13, մինչև 165 սանտիմետր հասակը: Ֆիլմի նկարահանումները նախատեսված է սկսել 2014 թվականի ապրիլին: Պրեմիերան նախատեսվում է 2015 թվականի հունիսի 26-ին: Ֆիլմը կլինի 3D ձևաչափով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆիլմում կնկարահանվեն նաև Հյու Ջեքմանը և Գարեթ Հեդլունդը: Դերասանները կխաղան Փիթեր Փենի հակառակորդներին՝ ծովահեններ Սև Մորուքին և Կապիտան Կրյուկին: Սև Մորուքի դերի համար ստուդիան նաև դիտարկել է Խավյեր Բարդեմին, սակայն ի վերջո նախընտրությունը տվել է Ջեքմանին:
Ի տարբերություն օրիգինալ տեքստի՝ ֆիլմում Փենի գլխավոր հակառակորդը կդառնա ոչ թե կապիտան Կրյուկը, այլ ծովահեն Սև Մորուքը:










