The Queen-ի հիթերի հավաքածուն Մեծ Բրիտանիայում վաճառքի ռեկորդ է սահմանել
Լեգենդար The Queen խմբի հիթերի հավաքածուն Մեծ Բրիտանիայում վաճառքի ռեկորդ է սահմանել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Վաճառվել է 1981 թվականի «Greatest Hits» ալբոմի 6 միլիոն օրինակ: Բրիտանական չարտերում վաճառքի նման ցուցանիշ առաջին անգամ է գրանցվել:
Ինչպես հայտնել է Official Charts Company ընկերությունը, որը զբաղվում է երաժշտական ձայնագրությունների վաճառքի հաշվարկով, ներկայում The Queen-ի հիթերի հավաքածուն կա Մեծ Բրիտանիայի ամեն երրորդ ընտանիքում:
Փետրվարի 11-ին հրապարակված վաճառքի վարկանիշային ցուցակում երկրորդ տեղում է հայտնվել ABBA խմբի 1981 թվականի ամենահայտնի հիթերի ալբոմը (5,1 միլիոն), երրորդ տեղում՝ The Beatles-ի 1967 թվականի «Sgt Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմը (կրկին 5,1 միլիոն):
Բացի այդ, բոլոր ժամանակների ամենավաճառվող ալբոմների հնգյակում են հայտնվել Adele-ի 2011 թվականի «21» ալբոմը (4,7 միլիոն) և Oasis-ի 1995 թվականի «What’s The Story (Morning Glory)» ալբոմը (4,6 միլիոն):










