Ամերիկացի գրող Ռիչարդ Բախը կհրատարակի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» գրքի 4-րդ մասը
Ամերիկացի գրող, փիլիսոփա Ռիչարդ Բախը կհամալրի 1970-ին հեղինակած «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» գրական բեստ-սելլերը 4-րդ գլխով, ինչպես նաև նոր հուշագրեր կհրատարակի:
Ինչպես ներկայացնում է Газета.Ru-ն՝ The Guardian-ին հղումով, Բախը որոշել է նաև գրել 1977-ին հրատարակված «Պատրանքներ» հուշագրի երկրորդ մասը: Այդպիսի ցանկություն գրողը հայտնել է 2012-ին ավիավթարի արդյունքում հրաշքով ողջ մնալուց հետո: Բախի խոսքով՝ ավտովթարից հետո նա տեսիլքներ է ունեցել, որում հայտնվել են «հոգևոր ուղեկցորդները», այդ թվում՝ իր գրքի կերպարը՝ Լիվինգստոն ճայը:
«Ջոնաթան Լիվինգստոն ճայի» նոր հրատարակությունը կհայտնվի Amazon.com-ում փետրվարի 14-ին:










