«Շոկոլադ» ֆիլմի ռեժիսորը Ջոն Ռոկֆելլերի կենսագրությանը նվիրված ֆիլմ է նկարում
«Խատիկո հավատարիմ շունը», «Շոկոլադ» և այլ ճանաչված ֆիլմերի ռեժիսոր Լաս Հալսթրոմը ամերիկյան նավթային մագնատ Ջոն Ռոկֆելլերի կենսագրությունը ներկայացնող նոր ֆիլմ է նկարում: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Variety-ին:
Ֆիլմի կնկարահանվի Ռոն Չերնոուի «Տիտան: Սեր Ջոն Ռոկֆելլերի կյանքը» գրքի հիման վրա: Ֆիլմի սցենարը կգրի նախկինում «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմի վրա աշխատած՝ Կրեյգ Բորտենը:
Պրոդյուսերական աշխատանքը կիրականացնի՝ «Եվս մեկ ուրբաթ», «Գեղեցկության սրահ» ստեղծագործությունների հեղինակ Մեթ Ալվարեսը, ինչպես նաև «Հաջողակ թվեր» ֆիլմի պրոդյուսեր Ռոբերտ Կրավիսը:
Ֆիլմի արտադրությամբ զբաղվում է Relatively Media կինոընկերությունը: Տեսանկարահանման մեկնարկի ամսաթիվը և գլխավոր դերակատարի անունը դեռևս չեն հրապարակում:










