Մյունխենի իշխանությունները հայտնի կոլեկցիոներից բռնագրավել են ևս 60 կտավ

08:57 • 12.02.14

Զալցբուրգում բնակվող կոլեկցիոներ Կորնելուս Գուրլիտի բնակարանում պահվում էին ևս 60 ստեղծագործություններ, այդ թվում՝ Կլոդ Մոնեի, Օգյուստ Ռենուարի և Պաբլո Պիկասոի կտավները:  Երկուշաբթի արվեստագետ-քննադատներն ու իրավապահ մարմնի աշխատակիցները առգրավել են այդ կտավները:

 

Ավելի վաղ նրա բնակարանում հայտնաբերվել էր նացիստների կողմից առգրավված հրեա ժամանակակից նկարիչների նկարների մոտ 1500 օրինակ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:



Այժմ մասնագետները պետք է պարզեն՝ արդյոք նոր հայտնաբերված այդ  նմուշները չեն պատկանում նացիստների կողմից գրավված նկարների խմբին:



Ավելի վաղ նշվել էր, որ Գուրլիտը մտադիր է վերադարձնել 1 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ նկարները: