Սկանդալ՝ կապված «Օսկարի» հետ. նոր արձանիկների վրա արդեն գրված է Լեոնարդո Դի Կապրիոյի անունը

12:03 • 12.02.14

Համացանցում բուռն քննարկվում է CNN հեռուստաալիքի՝ «Օսկար» մրցանակաբաշխության անցկացման պատրաստության մասին ռեպորտաժը, գրում է Вести-ն։

 

Ռեպորտաժում լրագրողներն այցելում են արհեստանոց, որտեղ պատրաստվում են արձանիկները, իսկ վերջում հաղորդավարը ձեռքն է վերցնում դրանցից մեկը։ Ուշադիր հեռուստադիտողները նկատել են, որ այդ արձանիկի վրա գրված է Լեոնարդո Դի Կապրիոյի անունը, իսկ մրցանակ այս տարի նրան կարող են հանձնել Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար։

 

Սենսացիան արագ տարածվել է համացանցում, սակայն ժյուրին բացատրել է, որ քվեարկությունը կանցկացվի ժամանակին և կլինի ազնիվ, իսկ անվանական «Օսկարներ» ամեն դեպքում պատրաստվում են բոլոր թեկնածուների համար։ Հետագայում անպիտանները ոչնչացվում են։

 

Այս պատմությանը հատուկ նշանակություն է տալիս նաև այն, որ Դի Կապրիոն արդեն 4 անգամ առաջադրվել է, սակայն այդպես էլ չի ստացել այդ մրցանակը։ Փորձագետների կարծիքով՝ այս անգամ էլ նրա հնարավորությունները մեծ չեն։