Ջենիֆեր Լոպեսը տեսահոլովակ է նկարահանել ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնի հիման վրա (լուսանկարներ)
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը տեսահոլովակ է նկարահանել ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնի հիման վրա. FIFA World Cup 2014-ը կանցկացվի այս տարի Բրազիլիայում, գրում է loveradio.ru-ն։
We Are One (Ola Ola) երգի տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Մայամիում։ Համացանցում արդեն հայտնվել են նկարահանման հրապարակից կադրեր։ Դատելով լուսանկարներից՝ ռեժիսորները փորձել են փոխանցել իրական բրազիլական կառնավալի մթնոլորտը՝ պարեր, ավանդական հագուստներով գեղեցկուհիներ։
Լոպեսի հետ երգի վրա աշխատել են ամերիկացի ռեփեր Փիթբուլը և բրազիլացի դերասանուհի Կլաուդիա Լեյթեն։
Երգի առաջին կենդանի կատարումը կլինի հունիսի 12-ին՝ առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ, Սան Պաուլուում։




































