Ամերիկացի լուսանկարիչը Մյունսթերում Պիկասոյի թանգարանին մեծ նվեր է մատուցել
Ամերիկացի լուսանկարիչ Դևիդ Դուգլաս Դունկանը Մյունսթերում (Գերմանիա) Պաբլո Պիկասոյի թանգարանին է կտակել իր աշխատանքները, որոնցում Պիկասոն պատկերված է Ֆրանսիայի հարավում գտնվող La Californie առանձնատանը, գրում է Deutsche Welle-ն։
Նվերի մասին լուրն ամերիկացի լուսանկարչի կողմից անսպասելի է ստացվել։ Կիրակի օրը թանգարան նամակ է ստացվել, որ Դունկանն իրենց է հանձնում Պաբլո Պիկասոյի 160 լուսանկար։
98-ամյա լուսանկարիչն ամենահայտնի ռազմական ֆոտոթղթակիցներից է, ով լուսանկարել է, մասնավորապես, ամերիկյան Life ամսագրի համար։ Պիկասոյի հետ նա ծանոթացել է 1956-ին։
Ընդհանուր առմամբ, Դունկանը հրապարակել է Պիկասոյի նկարների 7 ալբոմ, և այն քիչ մարդկանցից է եղել, ում հայտնի նկարիչը թույլ է տվել լուսանկարել իրեն աշխատանքի ընթացքում։










