«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմին մեղադրել են «Խենթերը» սերիալի պաստառը կրկնօրինակելու համար
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պաստառը կրկնօրինակում է «Խենթեր» սերիալի գովազդային պաստառը։ Դրանց նմանության մասին գրել է դերասանուհի Ջենյուերի Ջոնսը, ով նկարահանվում է հեռուստաշոուում, հայտնում է lenta.ru-ն։
Պաստառների բովանդակությունը գրեթե նույնն է։ Երկուսում էլ պատկերված է կոստյումով տղամարդ, որը կանգնած է մեջքով դեպի հանդիսատեսը՝ հսկայական պատուհանի առաջ։
Սակայն սերիալի գովազդում կարելի է տեսնել տղամարդու կիսադեմը, այն դեպքում, երբ ֆիլմի պաստառում դա հնարավոր չէ։










