Ռոք երաժշտությունն ալբոմների վաճառքով առաջատար է դարձել Բրիտանիայում

13:19 • 13.02.14

2013-ին՝ հինգ տարվա մեջ առաջին անգամ, ռոք երաժշտության ալբոմները վաճառքով առաջատար են դարձել Բրիտանիայում` առաջ անցնելով փոփ ալբոմներից, հայտնում է BBC-ն:

 

Official Charts Company-ի հաշվարկով` ռոք երաժշտության բաժինը վաճառքներում 33,8% տոկոս է, փոփ երաժշտությանը` 31%:

 

2013-ի ամենավաճառվող ռոք ալբոմ է դարձել Ռոդ Ստյուարտի Time-ը, նրան հաջորդում են Arctic Monkeys և Bastille խմբերը:

 

Սակայն սինգլների սեգմենտում փոփ երաժիշտները պահպանում են առաջատարությունը` սինգլների վաճառքների 36,2% վաճառքով: Նույն կատեգորիայում ռոք սինգլների վաճառքը 21,4% է: Առաջատարներ են Քեթի Փերին, Փինքը և Էլի Գոուլդինգը: