Սևանա լճի ձմեռային գեղեցկությունը. Bigpicture-ի անդրադարձը՝ «հայոց մարգարտին» (լուսանկարներ)
Այցելել Հայաստան և չտեսնել Հայաստանի մարգարիտ հանդիսացող Սևանա լիճն անհնար է, գրում է Bigpicture.ru-ն և ներկայացնում աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ ամենաբարձրադիր լճի գեղեցկությունը՝ ձմռան ամիսներին:
Ինչպես ներկայացնում է աղբյուրը՝ ձմռան ամիսներին Սևանը վերածվում է ձյունաճերմակ գեղեցկուհու՝ ջերմացնող արև, ձյունապատ լեռներ և կապուտակ ջրեր: Բացի լճի գեղեցկությունից, հեղինակն ուշադրություն է հրավիրում պատմամշակութային հուշարձանների վրա. դեպի վանք տանող աստիճանահարթակով բարձրանալիս՝ տեսնում ես վանքի շուրջ տեղադրված բազմաթիվ խաչքարերը, որոնք բոլորն էլ առանձնանում են իրենց զարդանախշերով ու նշանակությամբ, գրում է նա:



























