Հայտնի է դարձել՝ երբ են սկսվելու «Աստղային պատերազմների» յոթերորդ մասի նկարահանումները

12:34 • 13.02.14

«Աստղային պատերազմների» յոթերորդ մասի նկարահանումները տեղի կունենան 2014 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր Pinewood լոնդոնյան ստուդիայում, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով The Guardian-ին:

 

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին: Հայտնի է, որ Ջեյ Ջեյ Աբրամսից բացի սցենարի վրա աշխատել է նաև Ջորջ Լուկասը:

 

Դեռ ոչ մի մանրամասն չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ սյուժեի կենտրոնում են լինելու օրիգինալ եռապատման կերպարները՝ Լյուկ Սքայուոքերը, արքայադուստր Լեա և Հան Սոլոն, որոնց դերում հանդես կգան Մարկ Հեմիլը, Քերի Ֆիշերը և Հարիսոն Ֆորդը:

 

«Աստղային պատերազմների» նոր ֆիլմում երկու հիմնական դերակատարները կընտրվեն Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում բաց քասթինգի արդյունքում: