Շվեյցարացիներին առաջարկում են երկու շաբաթով վերադառնալ 1914թ.
Շվեյցարական SRF հեռուստառադիոընկերությունն այս տարվա մայիսին կթողարկի «ANNO 1914» նախագիծը. 2 շաբաթվա ընթացքում դերասանները կմարմնավորեն 2 շվեյցարական ընտանիքների անդամների։ Դերասաններին կընտրեն հասարակ քաղաքացիներից. ընտրությունը կկայանա փետրվարի 15-16-ը Ցյուրիխում, գրում է newsru.com-ը։
Ամեն ինչ առավելագույնս իրական կլինի։ Ֆաբրիկան, որը կհայտնվի կադրում, դրա սեփականատերերի առանձնատունն ու հասարակ աշխատողների տունն անհրաժեշտ տեսք կստանա՝ անցյալի միջավայրն առավել զգալի դարձնելու համար։
Սիրողական դերասանները պետք է մարմնավորեն տարբեր սոցիալական խավերի պատկանող 2 շվեյցարական ընտանիքների անդամներին. տեսարաններից մեկում կներկայացվի սպասավորներով շրջապատված հարուստ արդյունաբերողների ընտանիքը, իսկ մյուսում՝ համեստ աշխատավորների ընտանիքը։ Յուրաքանչյուր մասնակցի համար պարտադիր պայման է՝ ունենալ այն կերպարի որոշակի պրոֆեսիոնալ ունակություններից, որին պետք է մարմնավորի։










