Ջորջ Քլունին կոչ է անում Մոնա Լիզան վերադարձնել Իտալիային

16:49 • 14.02.14

Իր նոր «The Monuments Men» ֆիլմի փրոմոթուրի շրջանակներում Ջորջ Քլունին կոչ է արել վերադարձնել Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի դիմանկարն Իտալիային, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Դերասան-ռեժիսորն այդ հայտարարությունն արել է Միլանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ նա նաև խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիային Հունաստանին վերադարձնել Պարթենոնի մարմարե քանդակները:

 

1797 թվականից «Մոնա Լիզան» գտնվում է Փարիզի Լուվրում: Ֆրանսիան բազմիցս մերժել է նկարը հայրենիք վերադարձնելու Իտալիայի դիմումները՝ մերժումը պատճառաբանելով «Մոնա Լիզան» վնասելու վտանգով: