Մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ձևավորվել է գեղարվեստական լուսավորությամբ (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հաշվի առնելով բազմաթիվ երևանցիների առաջարկություններն ու նաև եկեղեցու սպասավորների խնդրանքը, հաստատված նախագծի համաձայն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովվել է գեղարվեստական լուսավորությամբ:
Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:













