Ֆրանսիայում մեկնարկում է կիտրոնների փառատոնը (լուսանկարներ)

22:03 • 14.02.14

Ֆրանսիայի Մենտոն քաղաքում մեկնարկում է կիտրոնների փառատոնը կամ, ինչպես ընդունված  է ասել, «Կիտրոնների դիմակահանդեսը»:


Ինչպես գրում է Metro News-ը՝  81-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 15-ին և կտևի մինչև  մարտի 5-ը: Այս ժամանակահատվածում քաղաքը զարդարելու են կիտրոններից ու նարինջներից պատրաստված նախշաքանդակներն ու կոմպոզիցիաները:


Թեման՝ Ժյուլ Վեռնի «20 հազար մղոն ջրի տակ» ստեղծագործությունն է: