Սթիվեն Քինգը հայտնել է իր նոր գրքի հրատարակման ամսաթիվը

12:25 • 14.02.14

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը հայտնել է իր նոր գրքի հրատարակման ամսաթիվը. «Վերածնունդ» (Revival) վեպն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի նոյեմբերի 11-ին, գրում է Lenta.ru-ն։

 

Վեպը կպատմի Ջեյմի Մորթոնի պատմությունը՝ հերոինից կախվածություն ունեցող կիթառահարի մասին։

Ճանապարհորդելով երկրում՝ նա հանդիպում է Չարլզ Ջեյկոբսին՝ քահանայի, ով մի ժամանակ եկել է Ջեյմիի հայրենի քաղաք, իսկ հետագայում հիասթափվել կրոնից։ Մորթոնը և Ջեյկոբսը գործարք են կնքում, «որի մասին անգամ սատանան չէր կարող երազել»։ Վեպի գործողություններն ընթանում են 20-րդ դարի կեսերին։

 

Քինգի մյուս գիրքը, որը նախատեսված է 2014-ին, կլինի «Միստեր Մերսեդես» դետեկտիվը։