Ուորհոլի վրձնին պատկանող Մաո Ցզեդունի դիմանկարը վաճառվել է 12.5 մլն դոլարով

10:24 • 14.02.14

Sotheby’s աճուրդում 12.5 մլն դոլարով վաճառվել է Էնդի Ուորհոլի վրձնին պատկանող Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի դիմանկարը, գրում է buro247.ru-ն։

 

Կտավի նոր արժեքը նախորդը գերազանցել է 18 անգամ։ Չինացի առաջնորդին Ուորհոլն առաջին անգամ նկարել է 1972-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի՝ Չինաստան կատարած այցից հետո։ Ընդհանուր առմամբ, նկարիչը նկարել է Ցզեդունին 10 անգամ։

 

«Շատ կարևոր գործ է, այն արտացոլում է հեղինակի մտորումները Մաոյի գործունեության և կուլտի մասին։ Տվյալ աշխատանքը բացառիկ է, սա շատ խոշոր դիմանկար է Մաոյին նվիրված Ուորհոլի աշխատանքների շարքում»,- պատմել է աճուրդի տան ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Ալեքս Բրանչիկը։