Հանրահայտ Միստր Բինը բաժանվում է կնոջից. ԶԼՄ-ներ

19:13 • 14.02.14

Միստր Բինի դերակատարմամբ հայտնի անգլիացի կոմիկ դերասան Ռոուեն Աթկինսոնը, հավանաբար, բաժանվել է կնոջից՝ Սանեթրա Սեսթրիից, ում հետ ամուսնացած է եղել ավելի քան 20 տարի:


Ինչպես գրում է korrespondent.net-ը՝ Daily Mail-ին հղումով, զույգը, որը երկու երեխաներ ունի՝ 20-ամյա Բենջամինը և 19-ամյա Լիլին, հանրության մեջ չի երևացել արդեն մի քանի ամիս շարունակ:


Պարբերականի տվյալներով՝ նրանց բարեկամները զույգին սպասում էին տեսնել իրենց ազգականներից մեկի հարսանիքին, սակայն նրանք այդպես էլ չեն եկել, ինչը թույլ է տվել վերջիններիս եզրակացնել, որ զույգը  ընտանեկան լուրջ խնդիրներ ունի: Աղբյուրի նշմամբ՝ զույգին վերջին անգամ միասին հաջողվել է լուսանկարել 2012-ին:


59-ամյա Ռոուեն Աթկինսոնը նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում և կինոնախագծերում, իսկ համաշխարհային ճանաչում դերասանը ստացել է Միստր Բինի դերակատարման համար՝ համանուն կատակերգական սերիալում: