Միշել Օբաման գիրք կգրի ընտանիքի, ամուսնու սիրախաղերի և դավաճանությունների մասին. ԶԼՄ-ներ
Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հուշեր կգրի, որոնցում կպատմի ճշմարտությունն ընտանիքի, այլ կանանց հետ ամուսնու սիրախաղերի և դավաճանությունների մասին, գրում է pravda.ru-ն։
Միշելը գրքի համար կստանա 15 մլն դոլար։ Այդ գումարի դիմաց նա պետք է մանրամասն պատմի առաջին դեմքերի ընտանեկյան կյանքի մասին։
Showbizspy պորտալը փոխանցում է աղբյուրներից մեկի խոսքերը, ով պատմել է, որ Միշելը պատրաստվում է օգտագործել «թույնով համեմված» հուշերն ամուսնուց վրեժ լուծելու համար։ Գիրքը հիմնված կլինի նրա օրագրերի վրա և կպատմի աշխարհին այն մասին, թե ինչպես է Բարաքը հարբել և սիրախաղեր ունեցել այլ կանանց հետ։ Անձամբ Միշելը չի ցանկանում լինել Հիլարի Քլինթոնի նման, ով իր ամուսնու կողքին է եղել, նույնիսկ երբ Բիլը խաբել է իրեն։
ԱՄՆ-ի առաջին տիկինը շատ լավ գիտակցում է, որ գրքի թողարկումը մեծ խնդիրներ կստեղծի ամուսնու համար, սակայն կարծում է, որ այն ամենի միջով, որ ինքն է ստիպված եղել անցնել Բարաքի պատճառով, նա դրան արժանի է։










