Paramount-ը Արոնովսկուն թույլատրել է նկարահանել «Նոյ» ֆիլմի հեղինակային տարբերակը
Ռեժիսոր Դարեն Արոնովսկին հայտնել է, որ հաղթել է Paramoumt-ին «Նոյ» ֆիլմի վերջնական մոնտաժման շուրջ ծագած վեճում: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն:
«Նոյը» էկրան կբարձրանա ռեժիսորական տարբերակով: Արոնովսկու խոսքով Paramount-ը համաձայնել է վերադարձնել այն, երբ ֆիլմը դիտած քրիստոնյա հանդիսատեսն արձագանքել է այնպես, ինչպես ինքը ռեժիսորը:
Այսպիսով, կրոնական լսարանը դժգոհել է հարբած Նոյի տեսարաններից՝ նշելով, որ ֆիլմի սյուժեն բավականին հեռու է աստվածաշնչյան տեքստից:
Քննադատության հետ կապված Paramount ընկերությունն առաջարկել է անվանափոխել ֆիլմը և հանել առնվազն 6 տեսարան, սակայն Արոնովսկին չի համաձայնել՝ հայտարարելով, որ այն խախտում է ֆիլմի ամբողջականությունը:
«Նոյ» ֆիլմը ստեղծվել է Նոյան տապանի աստվածաշնչյան լեգենդի հիման վրա: Նոյի դերակատարը հայտնի դերասան Ռասել Քրոուն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Էնթոնի Հոփկինսը, Էմմա Ուոթսոնը և ուրիշներ:
Ֆիլմը նախատեսվում է վարձակալության հանձնել 2014թ.-ի մարտին:










