Ֆրենսիս Բեկոնի աշխատանքը վաճառվել է ռեկորդային գնով՝ մոտ 69 մլն դոլարով
Բրիտանացի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի «Խոսող Ջորջ Դայերի դիմանկարը» կտավը Լոնդոնի Christie's աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով:
Associates Press-ը հայտնում է, որ այն վաճառվել է 42,1 մլն ֆունտով (69,3 մլն ԱՄՆ դոլար): Գինը ռեկորդային է եղել այս աճուրդի տան եվրոպական վաճառքների համար:
Աշխատանքը գնահատվել էր 50 մլն դոլար:
«Դայերի դիմանկարը» ստեղծվել և Փարիզում ներկայացվել է 1966-ին: Կտավում Բեկոնի սիրեկան Ջորջ Դայերն է:
2013-ի նոյեմբերին Christie's-ը վաճառել էր Բեկոնի «Երեք էսքիզ Լուսիեն Ֆրոյդի դիմանկարի համար» աշխատանքը` 142,4 մլն դոլարով: Դա դարձել էր երբևէ աճուրդով վաճառված ամենաթանկ արվեստի գործը:










