ТЭФИ-ի մրցանակաբաշխության նոր կազմկոմիտեն պաշտոնապես գրանցվել է

22:39 • 14.02.14

ТЭФИ հեռուստամրցանակաբաշխության հանձնաժողովը ՌԴ արդարադատության նախարարության կողմից ստացել է գրանցման վկայական: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

 

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Պավել Կորչագինի խոսքով ՝մոտ ժամանակներս կսկսվեն ТЭФИ -ի կայք-էջի ստեղծման, աշխատակիցների և անվանակարգերի ընտրման աշխատանքները:


Հին անվանմամբ նոր մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա ս.թ.հունիսի 27-ից 28-ը: