Այսօր կհանձնվեն «Բեռլինալե» կինոփառատոնի մրցանակները

10:39 • 15.02.14

Բեռլինի 64-րդ կինոփառատոնի փակման արարողությունը կկայանա այսօր փառատոնի գլխավոր հարթակում՝ Բեռլինալե Պալաստում, գրում է Корреспондент-ը։

 

Ամերիկացի պրոդյուսեր Ջեյմս Շամուսի գլխավորած ժյուրին «Բեռլինալեի» գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը», կհանձնի մրցույթին ներկայացված 20 ֆիլմերից մեկին։

 

Այս տարի մրցույթին ներկայացվել են ֆիլմեր՝ Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Նորվեգիայից, Իսպանիայից։

 

Ըստ կինոքննադատների վարկանիշի, որը հրապարակվում է մամուլում յուրաքանչյուր տարի, առաջին տեղը զբաղեցնում է ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» ֆիլմը։ Ռեժիսորը նկարահանել է ֆիլմը 12 տարի՝ իրական ժամանակի ռեժիմով ներկայացնելով Մեյսոն անունով տղայի հասունացումը։ Ֆիլմի սկզբում տղան 7 տարեկան է, վերջում՝ 19։

 

«Բեռլինալեի» հյուրերի թվում են եղել Կատրին Դենյովը, Ումա Թուրմանը, Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը, Փիրս Բրոսնանը, Շայա Լաբեֆը և այլ հայտնի աստղեր։