Սեմ Ջինքսի գերիրական քանդակները

13:10 • 15.02.14

Ավստրալացի Սեմ Ջինքսը ստեղծում է զարմանահրաշ (և փոքր-ինչ սարսափելի) արվեստի գործեր: Նա կենտրոնացած է սիլիկոնից, խեժից և ապակե մանրաթելից գերիրական քանդակներ ստեղծելու վրա, գրում է viralnova.com-ը: Այս գործերն այնքան ռեալիստական են, որ թվում է՝ դրանք ընդհանրապես չպետք է գոյություն ունենային:



Չնայած նրա աշխատանքների մեծ մասը շատ նորմալ են…


Սեմի քանդակներից շատերում էմոցիոնալ խոցելիություն և անկայունություն կա:


Կա անմեղություն, նաև թուլակամություն:


Իսկապես զարմանալի է, թե ինչպես է նա տեսնում կյանքն ու մահը:


Բայց առավել զարմանալի է այս քանդակների ռեալիզմը:


Սիլիկոնից և խեժից հետո, նա գույն է ավելացրել և մազեր՝ քանդակները դարձնելով կենդանի:



Սեմի որոշ աշխատանքներ թողնում են այսպես կոչված՝ «զարհուրելի հովտի» (uncanny valley) էֆեկտ: Դա մի հիպոթեզ է, ըստ որի, երբ մարդկանց բնորոշ գծերը գրեթե, բայց ոչ ճշգրտորեն նման են և շարժվում են բնական մարդկանց նման, դրանք առաջացնում են զզվանքի արձագանք: