Վենետիկի կառնավալը մեկնարկել է` զոմբիներով և Մայքլ Ջեքսոնի երաժշտությամբ (լուսանկարներ)

17:13 • 16.02.14

Իտալիայի Վենետիկ քաղաքում մեկնարկել է ավանդական դիմակահանդեսը, սակայն փոքր-ինչ ոչ ավանդական ձևով, ինչը քննարկում են հազարավոր զբոսաշրջիկներ, հայտնում է HTB-ն:

 

Առլեկինի ու այլ կատակերգական կերպաների փոխարեն առաջին անգամ Սբ Մարկոսի հրապարակ են դուրս եկել զոմբիները: Նրանց հանդերձանքով կառնավալի են դուրս եկել տեղացի ուսանողները: Նրանք նաև միջնադարյան մեղեդիները փոխարինել են Մայքլ Ջեքսոնի երգերով:

 

Երեկոյան կողմ նրանց փոխարինել են աճպարարները, միմոսներն ու ակրոբատները` արդեն հայտնի վենետիկյան դիմակներով: Ըստ ավանդույթի նրանք ոչ մի բառ չեն խոսում, բայց թույլ են տալիս լուսանկարել իրենց:

 

Կառնավալը կտևի երկու շաբաթ և կավարտվի կաթոլիկների Մեծ պահքին: