Art Dubai 2014 ցուցահանդեսում կներկայացվի Կենտրոնական Ասիայի և Կովկասի արվեստը
Դուբայում մարտին անցկացվելիք Art Dubai 2014 արվեստի միջազգային ցուցադրության գլխավոր թեմաներից կլինի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների արվեստը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով միջոցառման կազմակերպիչներին։
Մի շարք երկրների նկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից, Ղրղըզստանից, Թուրքմենիայից, Վրաստանից, կներկայացվեն Marker ծրագրի շրջանակում։
Տվյալ ծրագիրը յուրաքանչյուր տարի կենտրոնանում է որոշակի թեմայի կամ աշխարհագրության վրա՝ ընդգծելով Art Dubai-ի դերը որպես բացահայտումների, իրական ստեղծագործության, գիտելիքների և գաղափարների փոխանակման վայր։










