Լեոնարդո դի Կապրիոն կմարմնավորի Թեոդոր Ռուզվելտին

14:10 • 17.02.14

Հոլիվուդյան ճանաչված դերասան Լեոնարդո դի Կապրիոն մտադիր է նկարահանվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտի մասին ինքնակենսագրական ֆիլմում, որում կմարմնավորի գլխավոր հերոսին։
 

Ինչպես նշում է Daily Mail-ը, 39-ամյա դերասանը հայտնել է, որ Ռուզվելտի մասին ֆիլմի նկարահանման ժամանակ, ինքը կհամագործակցի «Ուոլ սթրիթի գայլը» կինոնկարի աշխատանքային թիմի հետ։
 

Աղբյուրը հավելում է նաև, որ ռեժիսոր Մարթին Սկորսեզեն ու դի Կապրիոն նպատակ են ունեցել Ռուզվելտի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել դեռևս տարիներ առաջ, սակայն անհայտ պատճառներով նախագիծը չի իրականացվել։