Ջասթին Բիբերը պատրաստվում է ռեփեր դառնալ

18:50 • 17.02.14

Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը այլևս չի հիանում իր անվան շուրջ պտտվող աղմուկից: Այժմ երգիչն ինքն իրեն անվանում է Բիզզլ (Bizzle) և նախատեսում է գրավել Ատլանտան: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Popcornnews-ին:

 

Նման փոփոխությունների գլխավոր պատճառն այն է, որ Ջասթինը որոշել է թողնել փոփ երաժշտությունը և զբաղվել ռեփով, իսկ այս ժանրի ամենահաջողված կատարողները բնակվում են Ատլանտայում:

 

Վերջին շրջանում Բիբերը մշտապես հանդիսատեսին է ներկայանում հիփ-հոփի այնպիսի ներկայացուցիչների հետ ինչպիսիք են P. Diddy-ին, T.I.-ին և Rick Ross-ը:

 

Ինչ վերաբերում է անվանը, ապա ամեն ինչ շատ պարզ է: «Առանց վերնաշապիկի ես Բիզզլն եմ, իսկ վերնաշապիկով՝ Ջասթինը»,-մանրամասնել է Բիբերը: