Բակո Սահակյանը մասնակցել է հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

18:49 • 18.02.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է անվանի գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

 

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: