Բրիտանուհին սուֆլեի 10000 կտորներից ստեղծել է Միքելանջելոյի «Ադամի արարումը» կտավի կրկնօրինակը (լուսանկարներ)
Բրիտանացի նկարչուհին պատկերել է Միքելանջելոյի՝ Վատիկանի Սիքստինյան մատուռի առաստաղը զարդարող գլուխգործոցի իրական չափսերի կրկնօրինակը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ արվեստի յուրօրինակ գործը նկարչուհին ամբողջովին պատրաստել է խմորեղենի և սուֆլեի 10000 կտորներից: «Ադամի արարումը» ստեղծագործության կրկնօրինակը պատրաստելու համար բրիտանուհին կիրառել է նաև խմորեղենի կես մլրդ փշուրներ:
168 ժամ տևած աշխատանքի արդյունքում նա ստացել է 5.7 մետրը 2.8-ի վրա մակերեսով «քաղցր» կտավը: Այն պատրաստվել է Միքելանջելոյի մահվան 450-րդ տարելիցը նշելու համար և անվանվել է «Ադամի թխումը»:
















