Deep Purple խմբի երաժիշտները կնկարահանվեն հրեական սերիալում
Deep Purple խմբի երաժիշտները կնկարահանվեն «Ատլանտիկա» հրեական սերիալում, որտեղ խմբի անդամները կմարմնավորեն իրենք իրենց: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով The Hollywood Reporter-ին:
Իսրայելական սերիալը պատմում է հրեա ռոք-երաժիշտների մասին, սակայն սերիալի առանցքային կերպարներից մեկին կմարմանվորի թիմի կառավարիչ Թալ Ֆրիդմանը, ով համատեղության կարգով նաև պատմություն է դասավանդում:
Սերիալում հորինված խմբի երաժիշտները Deep Purple-ի մեծ երկրպագուներն են: Ըստ սյուժեի՝ նրանք փորձում են համոզել աստղերն երգել իրենց հետ նույն բեմում:
Արդեն հայտն է, որ Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանը և բաս-կիթառահար Ռոջեր Գլովերը կհայտնվեն «Ատլանտիկայի» եզրափակիչ սերիաներում:
Երաժշտական խմբի մասնակցությամբ նկարահանումները կսկսեն առաջիկա հանգստյան օրերին (փետրվարի 22-23):










